Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նիկոլն ըտենց էլ չեկավ. իջևանցիներին ցնցել է Փաշինյանի վերաբերմունքն իրենց նկատմամբ. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իջևանում կրքերը դեռ չեն հանդարտվում. իջևանցիներին ցնցել է իշխանությունների, մասնավորապես, Նիկոլի վերաբերմունքը իրենց նկատմամբ. «Նիկոլն ըտենց էլ չեկավ, չհանդիպեց մեզ հետ, շատերիս համար ինքը հարազատ մարդ ա, բայց մեր հարազատներին տվեց ոստիկանների ձեռը, որ վախենանք, հետ քաշվենք. մենք վախեցողը չենք», - ասաց մեր զրուցակից իջևանցին, որի պնդմամբ` Նիկոլի հետ քայլել են մինչև Երևան.

«Բայց հիմա նրա հետ մատաղ ուտելու էլ չենք գնա. իմանում ես` մինչև հիմա ոստիկանները անտառը պահպանում են, վախում են, որ իջևանցիք կարող ա անտառը պաժառ տան. մտածում են` ուրանց նման հարամ ենք»: Ի դեպ, մարզի պատասխանատուների պնդմամբ` Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հայրենի մարզում կտրուկ անկում է գրանցել. «15-20 տոկոս հազիվ լինի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հրապարակվել է։ 09:07 26/07/2019