Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի անտառտնտեսության աշխատողները կանխել են հրդեհի տարածվելը դեպի անտառ(լուսանկարներ)

Օգոստոսի 21-ի կեսօրից  Ոսկեպար գյուղի վարչական տարածքում  հրդեհ էր,  այն արագորեն տարածվում  էր։ Այրվում էին թփեր, խոտածածկ տարածք։ Հրդեհը սպառնում էր տարածվել դեպի  անտառ։ Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն  Գիգոլ Խասիկյանը անտառտնտեսության 30 աշխատակիցների հետ մեծ գործ կատարելով՝ ժամը 18,20-ի սահմաններում  կարողացել են մարել կրակը, կանխելով կրակի տարածումը դեպի անտառ։ Գ Խասիկյանը հայտնեց, որ այրված տարածքը անտառտնտեսությանը չի պատկանում, սակայն կրակի տարածումը վտանգ էր անտառի համար։


Օգոստոսի 21-ի երեկոյան , մոտովորապես ժամը 18-ից  հրդեհ է  Իջեւան քաղաքից  վերեւ գտնվող հատվածում։ Այդ տեղանքում  գրեթե ամեն  օր հրդեհների բռնկումը  կասկածելու  տեղիք  է տալիս, որ   հրդեհները կարող են  չար դիտավորության հետեւանք լինել։



Հրապարակվել է։ 15:56 21/08/2019