Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Նոյեմբերյանի սահմանագոտում պայմանագրային զինծառայող է վիրավորվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում

Հուլիսի 28-ին , ժամը 23․10-ին սահմանապահ դիրքերից Նոյեմբերյանի  բժշկական կենտրոն է  տեղափոխվել  պայմանագրային զինծառառող, Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի բնակիչ, 1986թ․ ծնված Վլադիմիր Օսիպյանը։ Նոյեմբերյանի  ԲԿ-ից տեղեկացանք, որ  նա ձախ արմնկային շրջանում  հրազենային վիրավորում է  ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Առաջիկայում  Վ․ Օսիպյանը  կտեղափոխվի Երեւան, զինվորական հոսպիտալ։

Հրապարակվել է։ 07:19 29/07/2019