Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում  հոկտեմբերի 30-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ անձրև: Նոյեմբերի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` ինտենսիվ, այն շրջաններում, որոնք գտնվում են ծովի մակերևույթից 1700 մ և ավելի բարձրության վրա՝ կտեղա առաջին ձյունը։ Հոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, նոյեմբերի 2-ին սպասվում է քամու ուժգնացում՝ պոռթկումների ժամանակ՝ 15-20 մ/վ։ 
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում  Հոկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, նոյեմբերի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հրապարակվել է։ 06:29 31/10/2019