Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Որտե՞ղ են նախարար Պապիկյանի նշած, բարձր աշխատավարձով թափուր 200 աշխատատեղերը


Հուլիսի 18-ին կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Տավուշի մարզում 200 թափուր աշխատատեղ կա, և այդ աշխատատեղերի աշխատավարձը տատանվում է 200-250 հազար դրամի սահմաններում: Նախարարը չի՞ մտածել, որ եթե նորմալ աշխատավարձով 200 թափուր աշխատատեղ կա, ինչո՞ւ մինչ այժմ դրանք չեն զբաղեցրել։ Առաջիկայում գրավոր հարցում ենք ուղարկելու նախարար Պապիկյանին եւ հարցնելու, թե որո՞նք են բարձր աշխատավարձով թափուր այդ աշխատատեղերը, անցած շուրջ 20 օրում դրանցից քանի՞սն են զբաղեցրել, ո՞ր հիմնարկություններում։ Պաշտոնական հաղորդագրություններում կառավարություն բառը, նախարարությունների անվանումները մեծատառով եք գրում, դրանից Հայաստանի քաղաքացիներն ավելի հպարտ են զգո՞ւմ, բարձր աշխատավարձով աշխատատեղեր են ստեղծվո՞ւմ։

Հրապարակվել է։ 09:28 03/08/2019