Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ոսկեպարում «Mitsubishi»-ն բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին , սահել ձորը, վարորդը մահացել է (ուսանկարներ)

Հոկտեմբերի 18-ին, ժամը 06:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:    Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ  Ոսկեպարում  «Mitsubishi»  ավտոմեքենան   բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և սահել ձորը (մոտ 3 մ). վարորդը(Վարուժան Ս., ծնված 1956 թ.)  տեղում մահացել է:  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: 

Դեպքի վայրում աշխատել են  Հայաստանի ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանը, նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար  Արա Շահնազարյանը։

 

  «Mitsubishi»  ավտոմեքենայի  վարորդը Սեւանից էր, նրա կինը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ ,նրա վիճակը բարվոք է, բժիշկները կասկածում են , որ կնոջ աջ դաստակի ոսկորներից մեկը կոտրված է։

 

 

 

 

Հրապարակվել է։ 06:47 18/10/2019