Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Փաստ». Տավուշի մարզպետը չունի ոչ անշարժ, ոչ` շարժական գույք


«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականի փետրվարի 6-ին ՀՀ կառավարության որոշմամբ Հայկ Չոբանյանը նշանակվել է Տավուշի մարզպետ: Վերջինս մեկ ամիս անց՝ մարտի 7-ին, հայտարարագիր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Հայտարարագրի համաձայն, Չոբանյանը չունի անշարժ եւ շարժական գույք: Վերջինս հայտարարագրել է բաժնետոմս, որի արժեքը կազմել է 1000 ՀՀ դրամՊաշտոնատար անձի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, կազմել են 10 մլն ՀՀ դրամ: 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրն ստացված եկամուտները, որոնք աշխատանքի վարձատրություն եւ/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ են, կազմել են 750.000 ՀՀ դրամ, որից 600.000-ը՝ բնամթերքով:

Հայկ Չոբանյանը մինչ մարզպետի պաշտոնը ստանձնելը 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հրապարակվել է։ 09:39 14/03/2019