CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՊՆ բեռնատարը դուրս է ընկել ճանապարհից, վարորդի ոտքը կոտրվել է


Փետրվարի 6-ին, ժամը 13-ի սահմաններում  Տավուշի մարզի  Բերդի տարածաշրջանի Տավուշ գյուղի բարձունքում պաշտպանության նախարարությանը պատկանող, սնունդ տեղափոխող   «ԿԱՄԱԶ»   մակնիշի  բեռնատարը դուրս է  ընկել ճանապարհից, վնասվել, վարորդի ոտքը կոտրվել է:  Ժամը 18-ի դրությամբ ճանապարհի այդ հատվածը փակ էր: Այդ ժամանակ  Տավուշի ՃՇՇ-ի  վերամբարձ կռունկը վթարի ենթարկված  բեռնատարը տեղափոխում էր ճանապարհի երթեւեկելի մաս: Վնասված բեռնատարը կոշտ քարշակով կապվեց  մեկ այլ բեռնատարի, որպեսզի այն տեղափոխեն Վանաձոր : Կես ժամ անց հանրապետական նշանակության ճանապարհով երթեւեկը վերականգնվեց:

                                                                                                                 

Հրապարակվել է։ 14:56 07/02/2019