+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ռուբեն Վարդանյանը որոշել է ՀՀ-ում դադարեցնե՞լ բիզնես գործունեությունը. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է. ««Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանի և հեղափոխական իշխանությունների «ջրերն», այնուամենայնիվ, մի առվով չեն հոսում։ Նիկոլ Փաշինյանի կողմից «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը փակելուց հետո, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից էր նաև Ռ Վարդանյանը, գործարարի և իշխանությունների միջև առաջացած անջրպետն այնքան է խորացել, որ, կարծես թե, Վարդանյանը որոշել է Հայաստանում դադարեցնել բիզնես գործունեությունը։

Պարզվում է, որ մոտ մեկ տարի առաջ «ԱմերիաԲանկի» Վազգեն Սարգսյան 2 հասցեում տեղակայված գլխամասային շենքը, որը մոդեռն վերանորգման էր ենթարկել մի քանի տարի առաջ, վաճառվել է Արարատի պահածոների գործարանի սեփականատիրոջը, որը ունի նաև վարկային կազմակերպություն, և այժմ Բանկն այն վարձակալությամբ է օգտագործում։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի կազմից։ Ոչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ նա ցանկանում է հնարավորինս ստվերում մնալ։ Ի դեպ, տնօրենների նոր կազմը հետևյալ տեսքն ունի խորհրդի նախագահ` Անդրեյ Մկրտչյան, անդամներ՝ Ռոբերտ ֆոն Ռեկովսկի, Ֆիլիպ Լինչ, Ռիչարդ Օգդոն, Լինդսի Ֆորբս, Տիգրան Դավթյան, Կախաբեր Կիկնավելիձե»:

Մանրամասները` թերթի այօրվա համարում:

 

 


Հրապարակվել է։ 10:46 08/08/2020