+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ռուբեն Վարդանյանը փախչո՞ւմ է Հայաստանից

 

 

<<Պատիվ Ունեմ>>  օգտատերը Ֆեյսբուքում գրել է <<Թուրք֊մասոնական ծրագիրը Նիկոլը պռավալ տվեց. <<Գորշ գայլեր>> կազմակերպության հայաստանյան ճյուղի ֆինանսավորողները լքում են Հայաստանը։

Ռուբեն Վարդանյանը որոշե՞լ է ՀՀ-ում դադարեցնել բիզնես գործունեությունը

«Հրապարակ» թերթը գրում է. ««Տրոյկա դիալոգ» ընկերության սեփականատեր Ռուբեն Վարդանյանի և հեղափոխական իշխանությունների «ջրերն» այնուամենայնիվ մի առվով չեն հոսում։ Նիկոլ Փաշինյանի կողմից «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը փակելուց հետո, որի հոգաբարձուների խորհրդի անդամներից էր նաև Ռ Վարդանյանը, գործարարի և իշխանությունների միջև առաջացած անջրպետն այնքան է խորացել, որ կարծես թե Վարդանյանը որոշել է Հայաստանում դադարեցնել բիզնես գործունեությունը։

Պարզվում է, մոտ մեկ տարի առաջ «ԱմերիաԲանկի» Վազգեն Սարգսյան 2 հասցեում տեղակայված գլխամասային շենքը, որը մոդեռն վերանորգման էր ենթարկել մի քանի տարի առաջ, վաճառվել է Արարատի պահածոների գործարանի սեփականատիրոջը, որը ունի նաև վարկային կազմակերպություն, և այժմ Բանկն այն վարձակալությամբ է օգտագործում։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Ռուբեն Վարդանյանը դուրս է եկել Ամերիաբանկի տնօրենների խորհրդի կազմից։ Ոչ պաշտոնական աղբյուրներն ասում են, որ նա ցանկանում է հնարավորինս ստվերում մնալ։ Ի դեպ, տնօրենների նոր կազմը հետևյալ տեսքն ունի խորհրդի նախագահ`Անդրեյ Մկրտչյան, անդամներ՝ Ռոբերտ ֆոն Ռեկովսկի, Ֆիլիպ Լինչ, Ռիչարդ Օգդոն, Լինդսի Ֆորբս, Տիգրան Դավթյան, Կախաբեր Կիկնավելիձե»,

Ավելացնենք, որ գլոբալիստների որջը ՀՀ֊ում Դիլիջանի բիզնես ԲՈւՀն էր, որը բացվել էր Գորշ գայլերի հետ երբեմնի շփումներ ունեցած Տիգրան Սարգսյանի մտահղացմամբ, որի սեփականատերը Ռուբեն Վարդանյանն էր, որն, իբր այդ կենտրոնը բացել էր որպես ազգային հովանավոր։

Հովանավորել ասեցի՝ հիշեցի.Նույն Ռուբեն Վարդանյանը երբ Տաթևի ճոպանուղին բացեց, հայտարարել էր, որ հենց իր դրած գումարը մոտ 3,5միլիոն դոլար հետ բերի, դրանից հետո ամբողջ եկամուտը կգնա Տաթևի վանքին՝ իրեն գումար պետք չէ։ Արդեն մի հինգ տարի կլինի, որ ճոպանուղին տարեկան երկու միլիոն դոլար եկամուտ է բերում, բայց Տաթևի վանքին ոչինչ չի հասնում)))

Հա, Ամուլսարում էլ կարծեմ փայ ունի ու սարը չի բացվում։ Նիկոլն էլ մի ոտքով գնալու վրա է, և ճիշտը արագ փախչելն է>>։

Հրապարակվել է։ 15:53 08/08/2020