+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահման պահողները զրկվել են պարգեւավճարից


Տավուշի  մարզում աշխատող   ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողները   մասնագիտական տոնի կապակցությամբ պարգեւատրվել են իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով։ Այդ կապակցությամբ  Տավուշի սահմանագոտին պաշտպանող պայմանագրային զինծառայողներն ասում են, որ իրենց  գործը փրկարարներից պակաս վտանգավոր չէ, սակայն իրենք չեն պարգեւատրվում։  Հայաստանի սահմանը հսկող պայմանագրային  զինծառայողների աշխատավարձը մեկ տարի առաջ միջինը 20 տոկոսով բարձրացվել է, սակայն  նրանք այլեւս   զրկվել են  նախկինում  տրվող  պարգեւավճարներից։ Եռամսյակը մեկ  պայմանագրային  զինծառայողներին  տրվող 60 հազար դրամ պարգեւավճարը  շուրջ մեկ տարի վերացվել է։ 

Հրապարակվել է։ 09:43 10/09/2020