Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սահմանամերձ Արծվաբերդի 26-ամյա բնակիչը Սեւանում խեղդվել է

Օգոստոսի 12-ին, ժամը 13:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի «Լագունա» լողափի մոտ քաղաքացիներ են ջրահեղձ եղել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և երկու մոտորանավակՄինչ ջրափրկարարների՝ դեպքի վայր հասնելը քաղաքացիներից մեկը (13 տարեկան) ջրից դուրս է բերվել քաղաքացիների ուժերովՋրափրկարարները «Լագունա» լողափին հարակից ափից՝ մոտ 100 մ հեռավորությունից և մոտ 2 մ խորությունից, ջրից դուրս են բերել Սարգիս Բ.-ի (ծնված 1993 թ.) դին:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ ջրահեղձ եղած քաղաքացին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի բնակիչ  Սարգիս Բադալյանն է,ով իր ընկերների ու հարազատների հետ Սեւան հանգստանալու էր գնացել։

Հրապարակվել է։ 12:26 12/08/2019