Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Շքեղ համերգ՝ սահմանամերձ Բերդավանում


Հունիսի  28-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի մշակույթի կենտրոնում կայացավ գեղեցիկ համերգ՝  գյուղի երեխաների մասնակցությամբ։ Ներկայացված երգն ու պարը մեծ ուրախություն  պարգեւեցին ներկաներին։ Համերգին ներկա էին  բարեգործները, որոնց  շնորհիվ վերջին 2 տարում Բերդավանում շուրջ 120 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ  են կատարվել, վերանորոգվել են գյուղի մանկապարտեզի  ու մշակույթի կենտրոնի շենքերը։  Բերդավանի մշակույթի կենտրոնի շենքը ադրբեջանական հրետակոծությունից վնասվել է  2 անգամ՝ 1993թ եւ 2015թսեպտեմբերի 24-ին։ Համերգին ներկա էին Բերդավանի մանկապատեզի  եւ մշակույթի կենտրոնի շենքերի  վերանորգման աջակցած «Կամրջակ» ՍՊԸ ղեկավարներ  Մարիա Գորիսը, Բենիամին Աղամալյանը, հոլանդանցի բարերարներ,  Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Աժ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։   Ցուցադրվեց   ադրբեջանական հրետակոծությունից վնասված  Բերդավանի մշակույթի շենքի վերանորոգման մասին տեսաֆիլմ։ Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ համերգի ավարտին տոնախմբություն  էր, Բերդավանի բարեգործ, պատվավոր հյուրերն   ուրախանում, պարում էին։

 

 

Հրապարակվել է։ 11:29 29/06/2019