Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Սիրով եւ նվիրումով դեպի Ազատամուտ, դուխով»


Հունիսի 9-ին կայացավ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի ընտրություններ։ Թեկնածուն մեկն էր՝ ՀՅԴ անդամ, 1985թ․  ծնված Վահագն Ալավերդյանը։ Ընտրողների ընդհանուր թիվը՝ 2310, քվեարկության մասնակիցների թիվը՝ 1172։ Քվեարկության արդյունքում Վահագն Ալավերդյանի օգտին տրվել է 1065, դեմ՝ 72 քվե։ Անվավեր քվեաթերթիկների մ եկի պարագայում ազատամուտցի ընտրողը կողմ քվեարկելով Վ ․ Ալավերդյանին, քվեաթերթիկի  վրա գրառել է․ «Սիրով եւ նվիրումով դեպի Ազատամուտ, դուխով»։Վ․  Ալավերդյանն աշխատելով որպես համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, որոշակի դրական փոփոխություներ է  կատարել․ գործարկվել  է գյուղի մանկապարտեզը, գիշերային լուսավորության ցանցն ընդլայնվել է, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողների համար  Ազատամուտ-Իջեւան  անվճար  երթուղի է գործում եւ այլն։

 

Հրապարակվել է։ 08:39 10/06/2019