Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Սուրեն Մանուկյանի կարգախոսն անփոփոխ է՝ «ԵՍ ՁԵՐ ԸՆԿԵՐՆ ԵՄ...»

Սուրեն Մանուկյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք   խորհրդարանական արտահերթ ընտրություններում  ընդգրկվել է  ՀՅԴ կուսակցության համամասնական ցուցակում, ինչպես նաեւ՝   վարկանիշային ընտրակարգով առաջադրվել Տավուշի մարզն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքում: Այս տարվա գարնանը Սուրեն Մանուկյանը  իսկույն միացավ ժողովրդական շարժմանը, դրա համար  արժանանալով կուսակցական տույժի : Նա դիմում է  Տավուշի մարզում բնակվող իմ բոլոր համախոհներին.
-
Ինձ համար ոչինչ չի փոխվել, ես միշտ բարձր եմ գնահատել ընկերության մեջ ինձ համար ամենակարևոր արժեքները` ազնվությունը, նվիրվածությունն ու հավատարմությունը: Եթե մարդիկ ընկերներ են, ապա նրանք պետք է կարողանան ներել, հանդուրժել եւ  հավատարիմ լինել միմյանց: Շատ դժվար է պահպանել իսկական ընկերությունը, քանզի միայն դժվարին իրավիճակներում է տեսանելի, թե ով է քո իսկական ու հավատարիմ ընկերը: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ կարգախոսին «ԵՍ ՁԵՐ ԸՆԿԵՐՆ ԵՄ...»:


«Տեսանկյուն»

Հրապարակվել է։ 01:01 26/11/2018

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia