Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ստավրոպոլի երկրամասից Տավուշ 200 տոննա սերմացու ցորեն է ներկրվել

Տավուշի մարզում Ռուսաստանից  ցորենի էլիտար սերմացուի ներկրմամբ զբաղվում է  Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր  գյուղի վարչական ղեկավար Կամո Չոբանյանը։ Նա իրենց գյուղում արդեն 30 հեկտար աշնանացան ցորեն է ցանել,առաջիկայում եւս 15 հեկտար կցանի։ Կ Չոբանյանը  «Ժողովրդին» հայտնեց, որ գյուղում անմշակ հողեր կան, որոնք պետք է մշակել։ Նրա խոսքերով՝ բեռնափոխադրող տարբեր կազմակերպություների միջոցով ինքը Ռուսաստանից   Տավուշ է տեղափոխել 200 տոննա ցորենի էլիտար սերմացու, որը վաճառվում է կիլոգրամը 200 դրամով։  «Ժողովուրդը»  Կ․ Չոբանյանին հայտնեց, որ ՌԴ Ստավրոպոլի երկամասի  Տուրանովսկի  շրջանում խոզերի աֆրիկյան ժանտախտի հետեւանքով խոզերի զանգվածային անկում է եղել, այնտեղ կարանտին է  հայտարարված, այդտեղից Հայաստան հացահատիկ ներկրելու դեպքում մեր հանրապետություն  կարող  է  ներթափանցել խոզերի  աֆրիկյան ժանտախտի վարակի հարուցիչը։ Կ Չոբանյանը հայտնեց, որ ինքը ցորենը ներկրում է   Ստավրոպոլի երկրամասի Կուչուբեւսկայայի շրջանի  Կուչուբեւսկայա ավանում գործող սերմնաբուծարանից, որը օրինական ձեռնարկություն է , տրամադրում է սերմացուի վերաբերյալ անհրաժեշտ  փաստաթղթեր,որակի սերտիֆիկատ։ Չոբանյանն ասաց,որ Ադրբեջանում գործում է հացահատիկի սերմնաբուծարան, նմանատիպ մի ձեռնարկություն  Վրաստանում է գործում, ինքը մտադիր է  Տավուշի մարզում ստեղծել հացահատիկի սերմնաբուծական ձեռնարկություն։

Հրապարակվել է։ 07:50 24/10/2019