Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Թափառող , անտեր շները հարձակվում են


Տավուշի մարզի  գյուղերում եւ  քաղաքներում, մարզկենտրոն Իջեւանում,  նույնիսկ՝   Տավուշի մարզպետարանի շենքի առաջ կարելի է տեսնել  թափառող շների խմբեր։ Դրանք գիշերներն  ավելի մեծաթիվ  են դառնում եւ ավելի ագրեսիվ վարք դրսեւորում։ Նոյեմբերյան քաղաքի բնակիչները դժգոհում են, որ վաղ առավոտյան թափառող շների ոհմակները ագրեսվություն  են ցուցաբերում քաղաքի փողոցներն ավլող հավաքարարների հանդեպ, երեկոները տարբեր պարապմունքների մասնակցող դպրոցականները վախենում են փողոցում հանդիպել թափառող շների խմբերին։  2019թ դեկտեմբերին թափառող շունը Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղում հարձակվել էր, կծել դպրոցահասակ տղային, որին տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, կատաղության դեմ նրան  սրսկում արել; Դիլիջան քաղաքի բնակիչները ահազանգում են, որ թափաող,սոված շների խմբերը  կեր են որոնում աղբարկղներում  ու կարող են տարբեր վարակիչ  հիվանդությունների տարածման աղբյուր հանդիսանալ։ Դիլիջան քաղաքում թափառող, անտեր շեերը հարձակվել, հոշոտել  են դիլիջանցիների պահած, նրանց համար եկամտի աղբյուր հանդիսացող հավերը։Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի բնակիչները   հայտնեցին, որ    Կողբի թիվ  1 միջնակարգ դպրոցի բակում թափառող  շունը դպրոցի  աշակերտներից  մեկի  ձեռքից խլել  է  երեխայի սնունդը։  Երեխաների ծնողներն անհանգստանում են , որ թափառող, անտեր շները բազմացել են , դարձել  ագրեսիվ  եւ մի օր  երեխաներին վնասելու են։  Նախկինում  անտեր, թափառող շներին ոչնչացնելու համար համայնքների բյուջեից  համայնքի ավագանու որոշմամբ  հատկացվում էր որոշակի գումար, անտեր, թափառող յուրաքանչյուր շան համար՝ 5 հազար  դրամի չափով։ Համայնքապետարանը պայմանագրեր էր կնքում Հայաստանի որսորդմիության անդամ հանդիսացող  անձանց հետ, ովքեր  գիշերային ժամերին փողոցներում որսորդական հրացանով սպանում էին թափառող, անտեր շներին։ Մինչ  այդ տեղական լրատվամիջոցներով, մարդաշատ վայրերում փակցվող հայտարարությունների միջոցով բնակիչներին  իրազեկվում էր, որ վերջիններս փակի տակ պահեն իրենց շները  եւ  անտեր , թափառող շների ոչնչացման օրերին չանհանգստանան գիշերները հնչող կրակոցների ձայներից ։  Այժմ  համայնքապետարանները   թափառող, անտեր  շների ոչնչացման համար գումարներ չեն  հատկացրել, քանի որ շների պաշտպանությամբ  հանդես եկող հասարակական կազմակերպությունների   ջանքերով Հայաստանում  արգելվե լ  է թափառող շների ոչնչացումը։



 

Հրապարակվել է։ 06:50 18/02/2020