Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետարանում էլ են պարգեւատրումներ արել


Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը 2018թ. դեկտեմբերի 20-ին որոշում է ընդունել 2018թ. պետական բյուջեով  Տավուշի մարզպետարանի պահպանման համար նախատեսված  աշխատավարձի ֆոնդի տնտեսված գումարից պարգեւատրել մարզպետարանի պետական վարչական, պետական հայեցողական, քաղաքացիական ծառայության պաշտոնններ զբաղեցնող անձանց: Այդ որոշումը տեղադրված է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում:  Մարզպետը  մարզպետարանի գլխավոր քարտուղար, գլխավոր ֆինանսիստ Արման Գեւորգյանին հանձնարարել է կատարել հաշվարկ եւ վճարել: Պարգեւատրվածների մեջ մարզպետ Վահե Ղալումյանն է, նրա 3 տեղակալները, մարզպետի խորհրդականը, օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, մարզպետարանի վարչությունների  պետերը, վարչություննների պետերի պաշտոնակատարները, բաժնի վարիչի պաշտոնակատարր, առաջատար մասնագետներ: Մարզպետ Վահե Ղալումյանը, ով ներկայումս ԱԺ պատգամավոր է,պարգեւատրվել է 661 400 դրամով, մարզպետի տեղակալներ Տիգրան Թամրազյանը եւ Կարեն Խուդավերդյանը՝ 529 120 դրամով, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանը՝ 474 224 դրամով:  Մարզպետարանի 17 պաշտոնյա պարգեւատրվել է ընդհանուր առմամբ  5 միլիոն 607 հազար 790 դրամով: Պարգեւատրվել են նաեւ մարզպետարանի քաղաքացիական ծառայողները, ընդհանուր թվով՝ 79 հոգի՝ վարչության պետի տեղակալ, բաժնի վարիչներ, գլխավոր մասնագետներ, առաջին կարգին մասնագետներ, առաջատար մասնագետներ: Նրանց  պարգեւատրման ընդհանուր գումարը կազմում է 16 միլիոն 501 հազար 95 դրամ: Դրամական պարգեւատրում են ստացել նաեւ մարզպետարանի քաղաքացիական աշխատանք կատարող եւ աշխատակազմի տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողներըը՝  քարտուղար, պարետ, վարորդ, հավաքարարներ եւ պահակ: Ընդհանուր թվով  պարգեւատրվել է 8 անձ, պարգեւատրման գումարը կազմում է  588 հազար 473 դրամ: Այսպիսով Տավուշի մարզպետարանի ընդհանուր թվով 104 աշխատող պարգեւատրվել է 22 միլիոն 697 հազար 358 դրամով:

Ոսկան Սարգսյան

Հրապարակվել է։ 20:42 23/01/2019