CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի կենսագրությունը


Ծնվել է 1973 թ., Բերդի տարածաշրջանի  Տավուշ գյուղում:Ավարտել է Տավուշի միջնակարգ դպրոցը՝ ոսկե մեդալով։ 1995 թ. ավարտել է ԵՊՀ պատմությանֆակուլտետը, եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը: 1995-1997 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: 1999 թ. ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիանԱշխատանքային գործունեությունը  սկսել է 1997 թ.՝ «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում՝ որպես տնտեսական բաժնի խմբագիր1998-2001 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում

2000-2003թթ. աշխատել է որպես հրատարակչության տնօրեն
2003-2012
թթ. ղեկավարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը:
2006-2013
թթ. եղել է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության /ԻՏՁՄ/ խորհրդի անդամ:
2012
թ. հիմնադրել և մինչև 2018թ. ղեկավարել է «Արփի սոլար» ընկերությունը:
2014-
ից աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն և «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն:
2018-
ին հիմնադրել է Ֆրիներջի ընկերությունը և հանդիսանում է նրա գլխավոր տնօրենը:2007 թվականից սկսած Հայկ Չոբանյանը հանդիսացել է մի շարք տեղական և միջազգային նախաձեռնությունների անդամ, մասնավորապես՝ Հարավային և Արևելյան Եվրոպայի ՏՀՏ ֆորումի խորհրդի անդամ, ԵՄ էլեկտրոնային կառավարման զարգացման կենտրոնի մասնավոր ոլորտի աջակցության կոմիտեի անդամ, ՀՀ ՏՏ զարգացման ազգային խորհրդի անդամ, ԵՄ թվային շուկաների ներդաշնակեցում ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՏՏ համաշխարհային ալյանսի խորհրդի անդամ:
2012
թ-ից ղեկավարում է Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը:
2016
թ-ից հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը:
2016
թ-ից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
2017
թ-ից Հայաստանի փառատոնների ասոցիացիայի նախագահն է:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

 

Հրապարակվել է։ 14:48 07/02/2019