Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետ․ Տավուշի մարզում կորոնավիրուսի 2 դեպք կա


Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջում մարզպետ Հայկ Չոբանյանը գրել է «Տավուշի մարզում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք։

Առաջինը վարորդ է արտերկրից, մեկուսացվել է սահմանը հատելուն պես։ Երկրորդ դեպքը Դիլիջան քաղաքում է։
Իրավիճակի կառավարման բոլոր քայլերն իրականացված են, բոլոր հավանական կոնտակտային անձիք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են, գտնվում են հատուկ հսկողության տակ։ Հիվանդները տեղափոխվել են մասնագիտացված բուժհաստատություն, իրենց լավ են զգում։
Բոլորիս խաղաղություն և առողջություն եմ մաղթում»,- 


Հրապարակվել է։ 10:16 31/03/2020