+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետարանում խառնել են


Տավուշի մարզպետարանի ինտերնետային  կայքի  «Մարզպետի որոշումներ»   բաժնում   Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի  273-Ա  որոշմանը հաջորդում  է  272-Ա  որոշումը։ Երկու որոշումներն  էլ  թվագրված են  օգոստոսի 4-ին։  272-Ա  որոշումը  վերաբերում  է Նարինե Աթաբեկյանին  Իջեւանի թիվ 3 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելուն եւ նրա հետ կնքված աշխատանքային  պայմանագիրը լուծելուն։  273-Ա որոշման վերնագրում նշված  է , որ այն վերաբերում  է Հրայր Իսրայելի Պողոսյանին Իջեւանի թիվ 3  հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնում  նշանակելուն: Բացելով այդ որոշումը՝  տեսնում ենք , որ  այնտեղ   ներկայացված է  նույն  272-Ա որոշումը՝ Նարինե Աթաբեկյանին  պաշտոնից ազատվելու մասին։

Հավանական է, որ մեր այս հրապարակումից հետո մարզպետարանի  կայքում առկա  սխալն արագ կուղղեն։

Հրապարակվել է։ 16:26 10/08/2020