Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետը սահմանել է մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությունների կարգն ու ժամկետները


Վերջերս հանրապետական լրատվամիջոցներից մեկը հայտնեց, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը խուսափում է ընդունել մարզպետարան եկած գյուղապետերին,  իր հետ հանդիպել ցանկացող գյուղապետերին օգնականի միջոցով հրահանգում է հարցը գրավոր ձեւակերպել եւ հեռանալ: 

Մարզպետը  սահմանել է մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությունների  կարգը եւ ժամկետները։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք , որ  հուլիսի 3-ին մարզպետ Հ Չոբանյանը կարգադրել է

   « 1 Հաստատել  ՀՀ  Տավուշի մարզի համայնքների ղեկավարների հետ աշխատանքային  հանդիպումներ անցկացնելու ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի։

 2 Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին՝ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված խորհրդակցության օրվանից  2 օր առաջ մարզպետին  ներկայացնել  համայնքների ղեկավարների հետ քննարկման ենթակա հարցերը՝ անհրաժեշտ վերլուծությամբ եւ համապատասխան տեղեկանքով։

3 Սույն կարգադրությամբ  հաստատված ժամանակացույցով  խորհրդակցությունների կազմակերպման եւ անցկացման պատասխանատվությունը դնել մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության  վրա»։

Այդ կարգադրության հավելվածի համաձայն՝  մարզի համայնքների ղեկավարների հետ խորհրդակցությունների օրեր են սահմանված  այս տարվա հուլիսի 16-ը, օգոստոսի 15-ը, սեպտեմբերի 16-ը, հոկտեմբերի 14-ը, նոյեմբերի 11-ը եւ դեկտեմբերի 10-ը։

Հրապարակվել է։ 09:25 06/07/2019