Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետի մտքի հերթական թռիչքը


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայոց բանակի  օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել, որի  մեջ մասնավորապես նշել է․ «Բանակն ու Տավուշը մեկ միասնություն են»։ Թե ինչպես են բանակն ու Տավուշը մեկ միասնություն , մարզպետը չի մանրամասնել, եթե Տավուշը բանակի հետ միասնություն է, ինչո՞ւ Արցախը կամ Սյունիքը բանակի հետ միասնություն չեն։ Նախկինում հայտնել ենք, որ 2019թ․ դեկտեմբերի 25-ին մարզպետ Չոբանյանը  երկրորդ անգամ  գործարարներին հերոսներ է անվանել։ Դա մարզի բնակչության  շրջանում միանշանակ չի ընդունվել։ Եթե գործարարները հերոսներ են , ապա ինչպե՞ս պետք  է կոչել  սահմանում հերոսացած զինծառայողներին, ազատամարտիկներին։  Գործարարը մարդ է, ով առաջին հերթին մտածում է շահույթ ստանալու  մասին։ Սահմանագոտում աշխատող գործարարները արժանի են հարգանքի, քանի որ  աշխատատեղեր են ստեղծել, սակայն հերոսներ չեն։  Եթե մեկը Տավուշի մարզկենտրոնում սուպերմարկետ է բացել  եւ  վաճառողների տասնյակ  աշխատատեղեր  է ստեղծել, նրան պե՞տք է հերոս անվանել ։ Եթե մարդիկ միջպետական ավտոճանապարհի եզրին հյուրանոց կամ ճաշարան են կառուցել եւ  շահույթ են ստանում, ուրեմն հերոսնե՞ր են։  

Հրապարակվել է։ 17:45 28/01/2020