Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետի նոր խորհրդականը


Մարտի 12-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը որոշում է ընդունել Արբակ Գրիգորյանին մարզպետի խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին: Այդ որոշման մեջ նշված չէ  Ա. Գրիգորյանի հայրանունը: ՀՀ ընտրողների ռեգիստրից տեղեկացա, որ այդ անուն ազգանուն ունեցողներից ոչ մեկը Տավուշի մարզում գրանցված չէ, այսինքն՝ Տավուշի մարզպետի նոր խորհրդական Արբակ Գրիգորյանը Տավուշի մարզի բնակիչ  չէ:  Տավուշի մարզպետը ներկայումս ունի 2 տեղակալ, 2 խորհրդական, 2 օգնական: Մարզպետի 3 տեղակալներից մեկը՝ Սամվել Ռուբենյանը ինքնակամ թողել է այդ պաշտոնը, որի վերաբերյալ գրառում էր կատարել Ֆեյսբուքում:



Հրապարակվել է։ 14:24 14/03/2019