Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետի նոր խորհրդականը


Տավուշի մարզպետ Հայկ  Չոբանյանը ապրիլի 17-ին որոշում  է ընդունել  ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին »   ՀՀ օրենքի  9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Նիկոլայ Վլադիմիրի  Գրիգորյանին  նշանակել  Տավուշի մարզպետի խորհրդական։ 2019թ փետրվարի  6-ին Տավուշի մարզպետ նշանակված Հ Չոբանյանն  ազատվում  է  հին կադրերից, դրանց փոխարեն նշանակում  նոր մարդկանց։  Նրա պաշտոնավարման օրոք աշխատանքից ազատվել են մարզպետի 3 տեղակալները, մարզպետը նոր  տեղակալ  ունի, մարզպետի տեղակալ է նշանակվել Թաթուլ Ստեփանյանը։  Չոբանյանի պաշտոնավարման կարճ շրջանում  պաշտոնից ազատվել են մարզպետի խորհրդականները եւ օգնականները, դրանց փոխարեն  նշանակվել  են  նոր անձինք։

Հրապարակվել է։ 17:48 21/04/2019