CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի մարզպետն աշխատանքից ազատում է հին կադրերին


Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ապրիլի 3-ին որոշել  է մարզպետարանի ֆինանսական  եւ սոցիալ-տնտեսական զարգացմյան վարչության պետի  ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Մելքումյանին ազատել  զբաղեցրած պաշտոնից եւ  լուծել  2018թ սեպտեմբերի 4-ին նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը։ Մարզպետն այդ որոշումն ընդունվել  է ՝ղեկավարվելով  «Քաղաքացիական ծառայության մասին » ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, այսինքն՝ Նաիրի Մելքումյանի անձնական դիմումի հիման վրա։ Նախկինում  Ն Մելքումյանը զբաղեցնում էր Տավուշի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնը։ Ապրիլի 3-ին մարզպետ Չոբանյանը մեկ այլ որոշմամբ մինչ մարզպետարանի ֆինանսական  եւ սոցիալ-տնտեսական զարգացմյան վարչության պետի   թափուր պաշտոնը զբաղեցնելը՝ պաշտոնի անձնագրին համապատասխան, վարչության պետի պարտականությունները վերապահել  է  նույն վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ  Ասքանազ Բաբլումյանին։ 2019թ փետրվարի  6-ին Տավուշի մարզպետ նշանակված Հ Չոբանյանն  ազատվում  է  հին կադրերից, դրանց փոխարեն նշանակում  նոր մարդկանց։  Նրա պաշտոնավարման օրոք աշխատանքից ազատվել են մարզպետի 3 տեղակալները, այժմ մարզպետը տեղակալ  չունի։  Չոբանյանի պաշտոնավարման կարճ շրջանում  պաշտոնից ազատվել են մարզպետի խորհրդականները եւ օգնականները, դրանց փոխարեն  նշանակվել  են  նոր անձինք։

Հրապարակվել է։ 14:42 12/04/2019