Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Տավուշի նորանշանակ մարզպետը խուսափում է հանդիպել համայնքապետերի հետ

 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն իրեն մեկուսացրել է ոչ միայն մարզի շարքային բնակիչներից, այլ համայնքապետերից: Նա պարզապես խուսափում է ընդունել մարզպետարան եկած գյուղապետերին:

«Գերարագ զարգացող ժամանակակից աշխարհում անչափ կարևորվում է տեղեկատվության դերն ու նշանակությունը, առանց որի անհնար է նաև պատկերացնել պետական կառավարման համակարգի թափանցիկ գործունեությունը»,- Տավուշի մարզպետարանի կայքում գրել է մարզպետ Չոբանյանը, որն իր իսկ գրածը յուրօրինակ ձեւով է կիրառում:

Նա մարզպետարան եկած եւ իր հետ հանդիպել ցանկացող գյուղապետերին օգնականի միջոցով հրահանգում է հարցը գրավոր ձեւակերպել եւ հեռանալ: Գյուղապետերն այս տարօրինակ եւ մեծամիտ վերաբերմունքից արդեն մինչեւ կոկորդները դժգոհ են, բայց պատկերացում չունեն, թե ով կարող է կարգի հրավիրել մարզպետին:

Top-News.am

 

Հրապարակվել է։ 06:20 03/07/2019