CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է


Փետրվարի 6-ին, ժամը 15:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տվուշի մարզի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում այրվում է վագոն-տնակ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գետափնյա փողոցի թիվ 70 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:39-ին, մարվել՝ 16:04-ին:

Ամբողջությամբ այրվել է վագոն-տնակը (մոտ 9 քմ):  

Mes.am

Հրապարակվել է։ 16:39 08/02/2019