Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վարագավանի պահածոների գործարանի խնդիրը


Բերդի տարածաշրջանի Վարագավանի պահածոների գործարանը ներկայումս պարապուրդի է մատնված։ Գարնան  ուտելի մշակաբույսերը պահածոյացնելու ժամկետն արդեն անցել է, գործարանը  աշխատեցնելու համար    վարկային ռեսուրսների կարիք կա։ Տավուշի մարզպետ Հայկ  Չոբանյանի մամուլի ասուլիսի ժամանակ նրան հարցրի, թե մարզպետարանը ի՞նչ է անում  այդ գործարանին  աջակցելու, այն վերագործարկելու համար։ Մարզպետն  ասաց, որ նախկինում «Մագա»   ձեռնարկությունը նոր անուն ունի՝ «Վարագա», գործարանի բաժնետերերն անփոփոխ են,  Տավուշի  մարզպետարանի աշխատակիցը մշտապես կապ է պահպանում գործարանի սեփականատիրոջ հետ` այդ ընկերությանը վարկային աջակցության, ներդրումներ ապահովելու հարցերը լուծելու համար, առաջիկայում  ինքը Մոսկվա է մեկնելու , որի ընթացքում  հանդիպելու է գործարանի սեփականատիրոջ հետ։ Մարզպետ Հ․ Չոբանյանին ասացի, որ գործարանի սեփականատերը շուրջ մեկ ամիս գտնվում է  հայրենի գյուղում՝ Վարագավանում,  ինքը կարող է հանդիպել նրան։

Հրապարակվել է։ 18:51 26/05/2019