CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վեճեր dasaran.am-ի պատճառով


Տավուշի մարզի մի շարք հանրակրթական դպրոցներում տնօրենի եւ ուսուցիչների միջեւ վեճեր են ընթանում dasaran.am  ինտերնետային կայքի պատճառով: Տնօրեններն ուսուցիչներին պարտադրում են այդ կայքում պարբերաբար նշումներ կատարել աշակերտներին  նրանց կողմից նշանակված գնահատականների եւ հանձնարարած տնային աշխատանքների վերաբերյալ: Որոշ ուսուցիչներ դրան ընդդիմանում են, ասելով, որ դա իրենց աշխատանքային պարտականությունների  մեջ չի մտնում, իրենք դրա համար չեն վճարվում, այդ  ինտերնետային կայքը  պետական չէ, կրթության եւ գիտության նախարարությանը չի պատկանում: Դպրոցների տնօրեններն  ուսուցիչներին ասում են, որ այդ  կայքում ուսուցիչների կողմից վերոհիշյալ գրառումները չկատարելը բացասաբար կազդի այդ դպրոցի վարկանիշի վրա;  Տավուշի մարզում դպրոցներ  կան, որոնց տնօրեններն ավելորդ են  համարում նշված կայքի հետ համագործակցությունը:

Հրապարակվել է։ 19:10 12/03/2019