Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Վթար Բագրատաշենի մաքսակետային անցակետի մոտ. մեկ զոհ, երկու վիրավոր


Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.30-ին, Վանաձոր-Բագրատաշենի մաքսակետ ճանապարհի 86-րդ կմ-ին իրար են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի մեքենաներ. «Օպել»-ի 50-ամյա վարորդ Վանիկ Մկրտումյանը տեղում մահացել է, իսկ 37-ամյա ուղևորը և «Հոնդա»-ի 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 

«Տեսանկյուն»-Վանիկ Մկրտումյանը Այրում քաղաքի բնակիչ է, նրա ավտոմեքենային բախված մեքենայի վարորդը  ղրղզ է, ով Հայաստան ներկրված  ավտոմեքենան  Հայաստանից  տեղափոխում էր  Ղրղզստան ։

Հրապարակվել է։ 11:46 19/12/2019