ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Զարմանալի է. այնքան ազատ ժամանակ ունի, որ կարող է տասնյակ տեսանյութեր դիտել». Վարդան Հարությունյան


Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զարմանալի է, որ վարչապետն այնքան ազատ ժամանակ ունի, որ կարողանում է տասնյակ տեսանյութեր դիտել։ Օրինակ՝ տանը, քովիդի ընկերակցությամբ փակված լինելով հանդերձ, ինքս այդքան ազատ ժամանակ գտնել չեմ կարողանում։

Զարմանալի է, որ վարչապետին թվում է, թե առաջնագծի զինվորների օգնությամբ է, որ ինքը պետք է շարունակի իր պաշտոնավարումը։ Չի լինելու նման բան Հայաստանում։ Զարմանալի է, որ նա՝ անցած ժամերի ընթացքում դեռ չի ընկալել իր գրառման ողջ սարսափը և պաշտոնապես չի հրաժարվել դրանից»։

 

Հրապարակվել է։ 20:58 16/11/2020