Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ժամկետն անցել է, դեռ չի որոշել


Տավուշի մարզի Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ էր հայտարարված:  Ազատամուտի  դպրոցի տնօրենի հավակնորդները 3-ն  էին՝ այդ դպրոցի ուսմասվար Լիլիթ Ավետիսյանը, զինղեկ Արտակ Եգանյանը եւ պատմության ուսուցիչ Եփրեմ Սաֆարյանը:  Հունվարի 14-ին կայացած  մրցույթին մասնակցել է Ազատամուտի դպրոցի կառավարման խորհրդի 5, հունվարի 18-ին՝ 4 անդամ: Եթե  խորհրդի 8 անդամներից առնվազն  6-ը չեն ներկայանում մրցույթին, այն համարվում է  կայացած, սակայն՝ ոչ իրավազոր: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյան ասաց, որ  ԿԳ  նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել 2 մրցույթներին : Օրենքի համաձայն՝ դպրոցի տնօրենի 3 հավակնորդների ներկայացրած, դպրոցի կառավարման 5-ամյա ծրագրերը, նրանց  անձնական գործերը ուղարկվել են ՀՀ փոխվարչապետին,ով կորոշի, թե ով է լինելու Ազատամուտի դպրոցի տնօրենը: Հունվարի 21-ին փոստով, Ազատամուտի  դպրոցի տնօրենի 3 թեկնածուների ներկայությամբ այդ փաստաթղթերը ուղարկել են  ՀՀ փոխվարչապետին: Օրենքի համաձայն՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխվարչապետը պետք է ներկայացներ իր որոշումը, սակայն մինչ օրս չի արել, Ազատամուտի միջնակարգ դպրոցի տնօրեն նշանակված չէ:

Ոսկան Սարգսյան

 

Հրապարակվել է։ 11:00 04/02/2019