Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ժորա Մարտիրոսյանը հակաքայլեր կկատարի

Այսօր ՝նոյեմբերի 23-ին  Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը ղեկավարվելով  ՏԻՄ օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Տավուշի մարզի դատախազության դատախազ Վ. Սարգսյանի 2018թ. հոկտեմբերի 8-ի  թիվ 38161818 քրեական գործով  կայացրած որոշումը, Ազատամուտ  համայնքի ղեկավարի տեղակալի 2018թ. նոյեմբերի 12-ի դիմումը եւ Ազատամուտի  առողջության պահպանման առաջնային կենտրոնի կողմից տրված թիվ 080680 անաշխատունակության թերթիկը, որոշել է Վահագն  Ալավերդյանին 2018թ. նոյեմբերի 23-ից մինչեւ Ազատամուտ համայնքի ղեկավարի ծառայողական պարտականությունների կատարման անհնարինություն առաջացնող հանգամանքների վերացումը նշանակել Ազատամուտ  համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Նշենք, որ Վահագն Ալավերդյանը ղեկավարում էր Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները: Ժորա Մարտիրոսյանը զանգահարեց մեզ եւ ասաց, որ ինքը օրենքով սահմանված քայլեր կձեռնարկի համայնքի ղեկավարի իր օրինական  լիազորությունները վերականգնելու համար:

 

Ոսկան  ՍԱՐԳՍՅԱՆ

Հրապարակվել է։ 20:12 23/11/2018