Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

2017 թ. Իջևանի համայնքապետարանի կատարած աշխատանքները

Իջևան համայնքում 2017թ-ին շարունակվել են ճանապարհների փոսալցման, հարթեցման, փողոցների և մայթերի ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքները. ասֆալտապատվել է Սահմանադրության հրապարակը, ամբողջությամբ ավարտին է հասցվել Ասլանյան փողոցի ասֆալտապատումը:
Կառուցվել է նոր մարզահրապարակ` սպորտդպրոցի տարածքում գտնվող մինի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ:
Համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ կառուցվել է Աշոտ Երկաթ թագավորի արձանը և տեղադրվել Սահմանադրության հրապարակում:
Քաղաքում գրեթե ավարտին են հասցվել արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները. նոր ցանցեր են տեղադրվել Ղարագյոզյան, Տերյան, Այգեստան և Մյասնիկյան փողոցներում: 
Շարունակվել են վերանորոգման կարիք ունեցող բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները. վերանորոգվել են Թատերական 3, Երիտասարդական 7 և 14 շենքերի տանիքները, մուտքերում տեղադրվել նոր լուսամուտներ:
Քաղաքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում բացվել է վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով հագեցած սենյակ:
Վերջերս բացվել է նոր նախակրթարան` «Էվրիկա» զարգացման կենտրոնը, ընթացքում է Հայաստան համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ և համայնքի համաֆինանսավորմամբ նոր մանկապարտեզի կառուցումը: Արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր:
Իջևանն ընտրվեց 2018թ-ի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք: 
Քաղաքում հանդիսավորությամբ բացվել է լողի մանկապատանեկան մասնագիտացված դպրոց, ինչը կնպաստի այդ մարզաձևի տարածմանը:
Ավելի ապահով և անվանգ երթևեկություն ապահովելու նպատակով քաղաքի Անկախության և Աբովյան փողոցներն իրար կապող Գանին փողոցի կենցաղի շենքի հատվածում խցանումները կարգավորելու նպատակով, ավագանու որոշմամբ լուծվել է այդ խնդիրը` իրականացվելով միակողմանի երթևեկություն:
Բազմաբնակարան բոլոր շենքերում տեղադրվել են ավտոմատ համակարգով աշխատող էներգախնայող 1200 լամպեր:
Քաղաքի բոլոր թաղամասերում տեղադրվել են աղբի տեսակավորման համար նախատեսված նոր աղբամաններ:
Հիմնվել է արցախյան պատերազմում անհայտ կորածների պուրակ:
Կանաչապատման արդյունքում քաղաքի կոմունալ ծառայությունը տնկել է շուրջ 200 բարդի, 100 ուռենի, 6000 լավագույն տեսակի վարդեր, տարբեր թփատեսակներ:
Կառուցվել են մինի ֆուտբոլի 5 դաշտ և մեկ բացօթյա մարզահրապարակ՝ հագեցած ժամանակակից մարզասարքերով: Մարզադպրոցում առկա վեց մարզաձևերին ավելացել է նաև ֆուտբոլ մարզաձևը:
Կազմակերպվել է շրջանաձև երթևեկություն` Սահմանադրության հրապարակում և Մետաղագործներ- Վասիլյան փողոցերի խաչմերուկում:
2017թ-ի հունվարի 25-ին առաջին անգամ Իջևան քաղաքի մշակույթի տան նորաստեղծ տիկնիկային թատրոնի կողմից կազմակերպվել է ներկայացում պատանի հանդիսատեսի համար: Թատրոնը ներկայացումներով հանդես է եկել քաղաքի մանկապարտեզներում և դպրոցներում, ինչպես նաև մյուս համայնքներում:
Ապրիլի 13-21ն ընկած ժամանակահատվածում Իջևանի քաղաքապետարանի երաժշտական դպրոցի և Ավանդույթի սաները մասնակցել են «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնին, որտեղ զբաղեցրել են 1-3-րդ տեղերը: 
Երաժշտական դպրոցի սաները հաջողությամբ ելույթ են ունեցել Մոսկվայում կայացած «Տաղանդավոր Տավուշ» խորագրով գալա-համերգին և արժանացել մրցանակների, իսկ երաժշտական դպրոցը՝ շնորհակալագրի:
Արվեստի դպրոցի սաները ևս մեծ հաջողություններ են գրանցել հանրապետությունում կայացած մրցույթ-փառատոներում:
Իջևանի մարզադպրոցում կազմակերպվել է սամբո-ըմբշամարտի հերթական միջազգային 7-րդ հուշամրցաշարը` նվիրված կյանքից վաղաժամ հեռացած իջևանցի մարզիկներին:
Իջևանի Նիկարմ ֆուտբոլային ակումբի Նիկարմ-01 թիմը մասնակցել է ՀՀ ֆուտբոլի 2016-2017թթ. Մ.16 Բ պատանեկան առաջնությանը: Թիմը գրավել է առաջին տեղը, արժանացել մրցանակին:
Իջևանի շախմատի թիմը, մասնակցելով «Սահմանապահ Կոթի» 2017թ. շախմատի փոխանցիկ գավաթի եզրափակիչ փուլի առաջնությանը, գրավել է պատվավոր 1-ին տեղը` արժանանալով գավաթի և պատվոգրի: Ինչպես յուրաքանչյուր տարի այս տարի ևս քաղաքի մանկապարտեզների, բոլոր դպրոցների 1-4 դասարանների, «Հույսի կամուրջ» հկ-ի, «ՍՕՍ մանկական գյուղի» երեխաներին տրվել են ամանորյա նվերներ:
Համայնքի ղեկավարը պարբերաբար հյուրընկալում է միջազգային մրցաշարերում, փառատոներում քաղաքի պատիվը բարձր պահող մրցանակակիրներին: Դրանց թվում էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ Անուշ և Դոնարա Չիբուխչյանները, «Նիկարմ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստները, Իջևանի ավագ դպրոցի շնորհալի աշակերտները, մշակույթի տան տիկնիկային թատրոնի փոքրիկ դերասանները, աշխարհի գավաթակիր՝ Սերգեյ Օհանյանը:

Հրապարակվել է։ 18:42 31/12/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia