Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

600 միլիոն դրամ են ծախսել, սակայն ջրագիծը չի գործարկվել


Մի քանի տարի առաջ, մինչեւ 2016թվականը  ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի   Գանձաքար համայնքում խմելու ջրագծի անցկացման աշխատանքներ իրականացնելու համար  ծախսել է  շուրջ 600մլն դրամ, բայց ջուր չի մատակարարվում: Կառուցվել է 3 պոմպակայան: Սկզբում ջրի հոսքն է նախատեսվածից քիչ  մղվել, հետո էլ դեղնաջուր է եկել: Գանձաքար համայնքը 2016թ սեպտեմբերի 18-ից -ից ղեկավարող, ՀՅԴ անդամ Վարդգես   Դովլաթբեկյանը հայտնեց, որ  ջրագիծը գործարկելու համար խմելու ջրի մաքրման կայան պետք է կառուցվի, այդ նպատակով պետական բյուջեից   տրամադրել  է 55 միլիոն դրամ։ Համայնքի ղեկավարն ասաց, որ ներկայումս այդ ջրագծում առկա է քլորակայան, սակայն  սարերի առուների  ջուրը մաքրելու համար առաջիկա ամիսներին  նաեւ քլորակայան պետք  է գործարկվի։ Գանձաքարի մի խումբ բնակիչներ տարիներ շարունակ օգտվում են ինքնահոս ջրատարից, նաեւ  «Վեոլիա ջուր» ընկերության մ իջոցով ինքնահոս եղանակով խմելու ջուր են ստանում գյուղի  բժշկական ամբուլատորիան, մանկապարտեզը, Գանձաքարի շուրջ 50 ընտանիք։ Գանձաքարում  խմելու ջրի մաքրման կայանը գործարկելուց հետո, համայնքի ղեկավար Ս Դովլաթբեկյանի վկայությամբ՝ համայնքը կստանա վայրկյանում 10-15 լիտր  խմելու ջուր; Սակայն   գուղի բնակիկչները ջրաչափեր չեն տեղադրել, Գանձաքարում  խմելու ջրի վարձավճարներ չեն գանձվում։ Դրա հետեւանքով խմելու ջուրը օգտագործվելու  է նաեւ տնամերձ հողամասերը ոռոգելու համար, նաեւ՝ կենցաղային  նպատակներովով, խմելու ջրագիծը գործարկելու պարագայում ավելի քան 3600 բնակիչ ունեցող   գյուղի ներքին թաղերում խմելու ջրի պակաս է զգացվելու։

Հրապարակվել է։ 11:46 21/06/2019