Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Անվճար տոպրակ՝ բողոքող գնորդի համար

 Իջեւանի  «Ծիրան» սուպերմակերտում պոլիէթիլենային տոպրակների  վճարովի լինելու մասին 2 հոդվածներ մեր կայքում  հրապարակելուց հետո զանգահարեց «Ծիրան» սուպերմակերտների ցանցի մենեջեր Մարիամ Իսայանը, ով հայտնեց, որ վերապահումներ  ունի մեր առաջին հոդվածի վերաբերյալ։ Նրան ասացինք, որ կարող է ընթերցել այդ թեմայով 2-րդ հոդվածը, եւ եթե վերապահումներ ունի, պատրաստ ենք  դրա վերաբերյալ նյութ զետեղել; Նա դրանից հետո մեզ չի զանգել։

Այսօր՝ օգոստոսի 28-ին Իջեւանի «Ծիրան» սուպերմակերտում գնորդը վաճառողուհուց պահանջել է իրեն տրամադրել սուպերմարկետի կողմից հայտարարված, գնորդներին  նվիրվող  էկոլոգիապես մաքուր տոպրակ։ Վաճառողուհին գնորդին  տրամադրել է  այդ տոպրակը, նաեւ ասել, որ բոլոր գնորդներին  նման տոպրակներ  չեն   հատկացնում, եթե գնորդը  բողոքում է , պահանջում  , նրան անվճար նման տոպրակ են տրամադրում։ Այդ տոպրակը անվանել ենք բողոքող գնորդի տոպրակ, որի լուսանկարը   ներկայացնում ենք։

Հրապարակվել է։ 11:56 28/08/2019