Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է


Փետրվարի 11-ին, ժամը 08:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ-Վազաշեն ավտոճանապարհին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ37 ավտոճանապարհի Այգեհովիտ-Վազաշեն հատվածի 2-րդ կմ-ին «Mercedes-Benz Viano» մակնիշի (վարորդ՝ 1986 թ. ծնված Ս. Ղ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 300 մ գլորվել ձորը և բռնկվել. վարորդն ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայիցՀրդեհը մեկուսացվել է ժամը 09:26-ին, մարվել՝ 09:54-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Mes.am

Հրապարակվել է։ 16:25 11/02/2019