CREATEIT SOFTWARE

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բանակում չեն ծառայել


Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված են մարզպետարանի աշխատակազմի ղեկավար աշխատողների կենսագրությունները, որոնց ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նրանցից շատերը ՀՀ զինված ուժերում ժամկետային ծառայություն չեն անցել:  Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ծառայել  է  Հայաստանի զինված ուժերում։ Նրա  որոշումով  2019թ․ մարտի 12-ին Արբակ Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզպետի խորհրդական։  1983թ․ Երեւանում ծնված Արբակ Գրիգորյանը միջնակարգ դպրոցն ավարտել է Եկատիրինբուրգում, սովորել է  Ուրալյան պետական բժշկական ակադեմիայում, ավարտելուց հետո աշխատել  տեղի բժշկական հիմնարկություններում, 2016թ․  Ռուսաստանից վերադարձել  է  Հայաստան։ Մարզպետի օգնական Էմին Գեւորգյանը ծնվել է  1996թ․, Դիլիջան քաղաքում։ Նա 2018թ․ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, սկսել աշխատանքային գործունեությունը։ 2019թ․ փետրվարի 20-ին Տավուշի մարզպետի որոշմամբ  նա  նշանակվել է մարզպետի օգնական։ Տավուշի մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանը  ծնվել է  1973թ․, Իջեւան քաղաքում, 1995թ․-ին ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանը։  Մ․ Հարությունյանը չի ծառայել  ՀՀ ծառայել զինված ուժերում, նա 1995-2000թվականներին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ  Վազաշենի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ է աշխատել։ Բանակում չի ծառայել նաեւ  մարզպետարանի գլխավոր քարտուղար  Արման Գեւորգյանը։ Նա  Տավուշի մարզպետարանում  աշխատանքի է անցել ավելի վաղ՝ 2010թվականից։ Նա 1997-2000 թվականներին որպես պատմության  ուսուցիչ աշխատել է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Սեւքարի դպրոցում։ Այդ տարիներին սահմանամերձ  գյուղերի դպրոցներում ուսուցիչ աշխատելու դեպքում ազատվում  է ին  ժամկետային զինվորական ծառայությունից։  Տավուշի մարզը 300 կմ սահման ուն ի Ադրբեջանի հետ, մարզի ավելի քան 4 տասնյակ բնակավայրեր սահմանակից են  այդ երկրին։ Որքա՞ն  է արդար, որ  Տավուշի մարզպետարանի ղեկավար աշխատողները  չեն ծառայել Հայաստանի բանակում։ Տավուշի մ արզպետ Հայկ Չոբանյանն  իր ելույթներում շատ է կարեւորում  Տավուշում  բարձր տեխնոլոգիաների, տեխնիկական նվաճումների  ներդնումը։  Սակայն Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում  Արբակ Գրիգորյանի, Էմին Գեւորգյանի, Մերուժան Հարությունյանի կենսագրությունները ներկայացված  են առանց լուսանկարի։ Նրանց լուսանկարները մարզպետարանի կայքում  պետք են, որ մարզի բնակիչները դրանք տեսնելով՝  դեմքով  ճանաչեն  մարզպետարանի ղեկավար աշխատողներին։

Հրապարակվել է։ 19:09 10/04/2019