Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի բարեմաղթանքը

Սիրելի հայրենակիցներ, ամանորը նոր հույսեր է տալիս, ուրվագծում նոր ծրագրեր, նոր գործեր: 2017թվականը Բերդի տարածաշրջանում նշանավորվեց համայնքների միավորմամբ, խոշորացված Բերդ համայնքի ստեղծումով: Սահմանամերձ Բերդի տարածաշրջանի համայնքները նախկինում էլ կապված էին իրար հետ, իսկ խոշորացումով միավորվել ենք հանուն ընդհանուր գործի, հանուն մեր տարածաշրջանի զարգացման:Մաղթում եմ, որ 2018 թվականը լինի խաղաղության տարի: Բերդի տարածաշրջանի բնակչությունը լավ գիտի խաղաղության գինը: Մեր զինծառայողներին մաղթում եմ բարի, անփորձանք ծառայություն: Բոլորիդ օջախներին՝ առողջություն եւ երջանկություն: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:

Հրապարակվել է։ 18:46 31/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM