ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդ համայնքում ՀՀ ԶՈՒ կազմավորման 28-րդ տարեդարձը շուքով է նշվելու


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ ttp://www.berdcity.am/,  տեղեկացնում է ՀՀ ԶՈՒ կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների ժամանակացույցի մասին։ Համայնքապետարանի հայտարարության մեջ նշված է

«Բերդ համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Սիրով տեղեկացնում ենք, որ հունվարի 28-ին Բերդ համայնքում հանդիսավորությամբ նշվելու է  ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձը:

Բերդ քաղաքում և բնակավայրերում գործող ստեղծագործական խմբերի մասնակցությամբ  համայնքի վարչական տարածքում տեղակայված զորամասերում, ինչպես նաև բնակավայրերի մշակութային օջախներում և մի շարք դպրոցներում կիրականացվեն տոնական միջոցառումներ:

Բերդի և Չորաթանի ստեղծագործական խմբերը՝ համերգային ծրագրով, «Պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայի»` Բերդ համայնքում գործող մարզական ակումբների մարզիկները՝ ցուցադրական ելույթներով, հանդես կգան զորամասերում:

Ներկայացնում ենք ՀՀ ԶՈՒ կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված այն միջոցառումների ժամանակացույցը, որոնք իրականացվելու են համայնքի բնակավայրերում.

Հունվարի 28

Այգեձորի մշակույթի տուն, միջոցառման սկիզբը՝ ժամը 13:00-ին:

Մովսեսի մշակույթի տուն, միջոցառման սկիզբը՝ ժամը 13:00-ին:

Ներքին Կարմիրաղբյուրի մշակույթի տուն, միջոցառման սկիզբը՝ ժամը 13:00-ին:

Նորաշենի մշակույթի տուն, միջոցառման սկիզբը՝ ժամը 14:00-ին:

Այգեպարի մշակույթի տուն, միջոցառման սկիզբը՝ ժամը 15:30-ին:

Վերին Կարմիրաղբյուրի մշակույթի տուն, միջոցառման սկիզբը՝ ժամը 16:00-ին:

Հունվարի 29

Նավուրի միջնակարգ դպրոց, միջոցառման սկիզբը՝ 12:00-ին:

Արծվաբերդի մշակույթի տուն, միջոցառման սկիզբը՝ ժամը 13:00-ին:

Վարագավանի  միջնակարգ դպրոց, միջոցառման սկիզբը՝ ժամը 13:00-ին:

Պառավաքարի միջնակարգ դպրոց, միջոցառման սկիզբը՝ ժամը 14:00-ին»: »

 

Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ պաշտպանության նախարարության ֆեյսբուքյան էջից

 

 

 

Հրապարակվել է։ 06:42 25/01/2020