Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Բերդում բնակվող 4 միայնակ ծերերի վառելափայտ է տրամադրվել


Բերդի համայնքապետարանի պաշտոնական կայքը՝ http://www.berdcity.am/, հայտնում է, որ  Հայկական Կարմիր խաչի ընկերության Բերդի մարզային մասնաճյուղի կամավորների նախաձեռնությամբ և ջանքերով, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի հետ համագործակցությամբ՝ Բերդ քաղաքում բնակվող 4 միայնակ ծերերի վառելափայտ է տրամադրվել:

Ինչպես տեղեկացրեց Հայկական Կարմիր խաչի ընկերության Բերդի մարզային մասնաճյուղի կամավոր Մարինե Բադալյանը. «Մեր շահառուների համար այս նախաձեռնությունն անակնկալ էր և նրանց կողմից ջերմությամբ ընդունվեց»:

 

Հրապարակվել է։ 06:35 25/11/2019