Տեսանկյուն

Տավուշի Մարզի Անկախ Լրատվական

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի շնորհավորական ուղերձը


Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սիրելի դիլիջանցիներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ, մաղթում եմ բոլորիդ անձնական երջանկություն և աշխատանքային նոր հաջողություններ ի նպաստ մեր հայրենիքի հետագա հզորացման և հարազատ քաղաքի շենացման: Ուրախալի է նշել, որ վերջին տասնամյակում իրականացված մեծամասշտաբ ծրագրերը մեծապես նպաստել են քաղաքի  վերափոխմանն ու զարգացմանը և միտված են այն դարձնել միջազգային կարգի կրթական, մշակութային, զբոսաշրջային, առողջապահական հանգույց։ Այս տոնական օրը մեր համաքաղաքացիների կողմից ուզում եմ իմ երախտագիտության խոսքն ուղղել հայրենի իշխանություններին, հայտնի բարեգործներին՝ նրանց կողմից քաղաքի զարգացման խնդիրների նկատմամբ ցուցաբերվող հոգատարության համար: Հանրապետության առողջարանային առաջնեկը հանդիսացող մեր քաղաքն այսօր հայտնի է նաև իր համբավավոր միջազգային դպրոցով, հանրապետությունում եզակիներից համարվող ՀՀ ԿԲ և > կենտրոններով Այբ կրթական համակարգի՝ Կենտրոնական դպրոցով և այլ կրթական հաստատություններով, որտեղ ընդգրկված են հարյուրավոր դպրոցականներ և երիտասարդներ: Այս տարի դիլիջանյան գրանցում ստացավ նաև Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, որտեղ մեր ապագա սպաների ուսուցման և հանգստի համար ստեղծված են միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ:Մեկ տարուց ավելի է, որ քաղաքը համալրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ուսումնառու քաղաքների ցանկը: Ուրախ եմ փաստելու, որ մեզ հաջողվել է որոշակի աշխատանքներ իրականացնել խոշորացման արդյունքում համայնքում ներգրավված գյուղական բնակավայրերում: Դրանք ընդգրկել են և սոցիալ-տնտեսական և կրթամշակութային ոլորտները: Վերանորոգվում են գյուղերի ճանապարհները, կարգավորվում է աղբահանությունը, շուտով կբարելավվի նաև ներհամայնքային տրանսպորտային հաղորդակցությունը:Ստեղծվում են դպրոցականների և երիտասարդների ստեղծագործական կարողությունների զարգացման համար նպաստավոր պայմաններ: Գյուղերի հանրակրթական դպրոցներում գործում են 3 ինժեներական լաբորատորիաներ, բացվել են գեղարվեստական դասարաններ, մարզական խմբակներ, որոնցում ընդգրկված են հարյուրավոր դպրոցականներ և երիտասարդներ: Սիրելի համաքաղաքացիներ, համոզված եմ, որ գալիք 2018թվականին . մեր համատեղ աշխատանքի շնորհիվ կհաջողվի նոր դրական արդյունքներ ձեռք բերել ազգաբնակչության սոցիալ- տնտեսական խնդիրների լուծման գործում: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթում նորանոր հաջողություններ:

Հրապարակվել է։ 19:18 31/12/2017

Մեկնաբանություններ (0)

Առայժմ մեկնաբանություններ չկան

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Support by CREATEIT.AM