Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դիլիջան համայնքում 2017թ. իրականացված աշխատանքներ

Դիլիջան համայնքում 2017թ. իրականացված աշխատանքներ (առանձնահատուկ ուշադրություն է դարձվել խոշորացման արդյունքում համայնքում ներգրավված գյուղական բնակավայրերին) 2017թ. իրականացվել են 68 միլիոն դրամի շինարարական վերանորոգման աշխատանքներ, ասֆալտապատվել է Մյասնիկյան փողոցի կենտրոնական հատվածը, այլ փողոցներում կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ: Վերանորոգվել է Շամախյան թաղամասի ակումբի շենքը, 2 բազմաբնակարան շենքերի տանիքներ: Սոցիալական Ներդրումների և Տարածքային Զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվում է փողոցային լուսավորության,8 պատմաճարտարապետական օբյեկտների և լանդշաֆտի լուսավորության, աղբահանության, ներհամայնքային տրանսպորտային սպասարկման համակարգերի ձևավորան, դպրոցներում բնապահպանական և բարձր տեխնոլոգրաների գիտելիքների տարածման ծրագիր, որի ընդհանուր արժեքն է 1813000 դոլար,որից համայնքի ներդրումը՝ 45400 դոլարին համարժեք դրամ/21565000 դրամ/: Համայնքի դպրոցներում հիմնադրվել են 4 ինժեներական լաբորատորիաներ, որոնցից 3-ը՝ գյուղական բնակավայրերում: Ծրագրի իրականացման արդյունքում 6 գյուղական համայնքներում կառուցվում է փողոցային լուսավորության համակարգ. ` Տեղադրվում են շուրջ 1500 լուսավորության սյուն, իրականացվում է աղբահանություն,կառուցվում են 2 բազմաֆունկցիոնալ կանգառներ Երևան-Իջևան մայրուղու դեպի Գոշ և դեպի Հաղարծին տանող հատվածներում: Համայնքը վերազինվում է նոր տեխնիկայով, միայն 2017թ. ձեռք են բերվել 11 միավոր մեքենա- մեխանիզմներ և ներկայումս համայնքապետարանի կոմունա լսպասարկման ՊՈԱԿ-ի տրամադրության տակ են 15 միավոր մեքենա-մեխանիզմներ: Ձեռք են բերվել և տեղադրվել 250 աղբարկղեր որոնցից 170-ը տեղադրվել են գյուղական բնակավայրերում: Գյուղական բնակավայրերում ևս կատարվում է կանոնավոր աղբահանություն: Հաղարծին գյուղում շահագործման է հանձնվել կոմունալ սպասարկման ՊՈԱԿ-ի կայանատեղին, որը հնարավորություն կտա մեքենաներն ու սարքավորումները վերանորոգել նորմատիվային պայմաններում և պատշաճ կերպով սպասարկել: Ընթացքի մեջ է Եվրոմիության աջակցությամբ իրականացվող համայնքի տրանսպորտի արդիականացման ծրագիրը, որի շրջանակներում 2018թ. առաջին կիսամյակում համայնք կներկրվեն 5 ավտոբուսներ, զգալիորեն կբարելավվի տրանսպորտային հաղորդակցությունը: Համայնքապետարանի կողմից զգալի աշխատանքներ են տարվել գյուղական բնակավայրերի ճանապարհների վերանորոգման ուղղությամբ: Կարգի են բերվել արոտավայրեր և հեռավոր հանդամասեր տարվող ճանապարհները, վերանորոգվել են գյուղերի ներսի ճանապարհները: Միայն Հաղարծին գյուղում վերանորոգվել են 6 հիմնական ճանապարհները, ընդհանուր երկարությունը՝ 6 կմ: Ճանապարհի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Թեղուտ գյուղում: Համայնքապետարանի կողմից հետևողական աշխատանք է տարվում գյուղական բնակավայրերի դպրոցականների և երիտասարդների գեղագիտական դաստիարակության և ստեղծագործական կարողությունների զարգացման ուղղությամբ: Գյուղերի դպրոցներում բացվել են գեղանկարչության, պարարվեստի դասարաններ և մարզական խմբակներ: Եվրոմիության տարածքային զարգացման ծրագիր(նախատեսվում է) Ծրագրի իրականացնող կողմերը IDeA Հիմնադրամ, Դիլիջանի համայնքապետարան. ԴԻՍ Փրոփերթիս բարեգործական հիմնադրամ,Դիլիջանի ազգային պարկ: Ընդհանուր արժեքը՝ 1400000 Եվրո: Ծրագրի նպատակն է Դիլիջանում և հարակից բնակավայրերում զբոսաշրջության զարգացման խթանում, նոր աշխատատեղերի ստեղծում և աջակցություն բիզնեսին: Ծրագրի իրականացման արդյունքում հիմնվում է համայնքային տեղեկատվական կենտրոն, ստեղծվում է այցելուների կենտրոն Դիլիջան Ազգային պարկում, վերանորոգվում և նոր ցուցանակներով վերազինվում են 11 թեմատիկ երթուղիներ Ազգային պարկում,ստեղծվում է Արհեստների կենտրոն,ստեղծվում է ագրո շուկա:

Հրապարակվել է։ 19:17 31/12/2017

© 2017 - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Tesankyun.am կայքի նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է: Նյութի ամբողջական հրապարակումը արգելվում է։ Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է:
E-mail: [email protected]
© ՇՈՂԱՐՁԱԿ ՍՊԸ.
Professional Symfony Development in Armenia