Փետրվարի 6-7-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Ի թիվս այլ տարածքների՝ Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» կոչվող տարածքում այրվել 5 հա, Մետաղագործների փողոցի վերջնամասում՝ 300 քմ, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ին` Դիլիջանի 8-րդ ոլորանի մոտակայքում՝ 200 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
mes.am
Հրապարակվել է։ 15:31 07/02/2019