Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Դրամական օգնություն ստացածների անունները գաղտնի են պահվում

 

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը օգոստոսի 28-ին որոշում  է ընդունել   2019թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի  տնտեսագիտական դասակարգման  «Այլ նպաստներ բյուջեից»  հոդվածով նախատեսված միջոցներից 42 քաղաքացիների  սոցիալական աջակցության նպատակով  ընդհանուր 4 միլիոն 705 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։  Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակված  չէ այդ  որոշման հավելվածը, դրամական օգնություն ստացած քաղաքացինեների անուն-ազգանունները։ Սեպտեմբերի 12-ին մարզպետն իր  մեկ այլ որոշմամբ  35 քաղաքացիների ընդհանուր առմամբ տրամադրել  է 2 միլիոն 500 հազար դրամի չափով դրամական օգնություն։  Տավուշի նախկին մարզպետների պաշտոնավարման ժամանակ մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում էին պետական  բյուջեից դրամական օգնություն ստացած քաղաքացինների անուն-ազգանունները, իսկ 2019թ փետրվարի 6-ից պաշտոնավարող Հայկ Չոբանյանի կայացրած դրամական օգնություն տրամադրելու որոշումներում քաղաքացիների  այդ տվյալները հրապարակված չեն։ Դա հավանաբար կատարվում  է քաղաքացիների անձնական տվյալները չհրապարակելու պատճառաբանությամբ։ Սահմանամերձ, աղքատության բարձր մակարդակ ունեցող մարզի բնակիչներն  չեն իմանում, թե ինչու տարբեր քաղաքացիների տարբեր չափերով են պետբյուջեից օգնություն ստանում,  ամենամեծ չափով  դրամական օգնություն ստացածները  ամենաանապահով, ամենամեծ սոցիալական խնդիրներն ունեցող քաղաքացինե՞րն են, թե՝ ոչ։ 

Հրապարակվել է։ 09:43 30/09/2019