ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Գեղեցիկ Գուլակյանի հիշատակը վառ կմնա

Հունիսի 7-ին Երեւանի <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի վերակենդենացման բաժանմունքում մահացավ  <<Պրոգրես>>  ՀԿ  նախագահ, Իջեւանի ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Գեղեցիկ Գուլակյանը։  Նա մայիսի 22-ից  ուղեղի արյունազեղման հետեւանքով գտնվում  էր կոմայի մեջ եւ , ցավոք, բժիշկները չկարողացան փրկել նրա կյանքը։ Գեղեցիկն  ապրեց  62 տարի,  թողեց բարի  հիշատակ, լուսավոր հետք։  Սիրված մանկավարժ էր, հասարակական ակտիվիստ, կենսուրախ,   գեղեցիկ եւ բարի կին։ Նա  կյանքի շատ ծրագրեր ուներ, գեղեցիկ մտահղացումներ, որոնք, սակայն , անկատար մնացին։ Լուսավոր եւ ազնիվ մարդու, հարգված  մտավորականի  հիշատակը  միշտ կմնա նրան ճանաչողների սրտերում։

<<Տեսանկյուն>>

Հրապարակվել է։ 20:19 07/06/2020