+374-44-43-13-37

Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԸՆԴԱՌԱՋԵՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԱՆՔԻՆ

Իջեւանի  քաղաքապետարանի պաշտոնական կայքը ` www.ijevancity.am,  հայտնում է, որ  օրերս Իջևան քաղաքի Սևքարեցի Սաքոյի 6 շենքի բնակիչների խնդրանքը` ուղղված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին, արագ լուծում ստացավ։

Գրեթե 40 տարվա պատմություն ունեցող 2 հսկա բարդիները բնակիչների համար դարձել էին վտանգավոր։

Քաղաքապետարանի կոմունալ ծառայություննը`Արմեն Օհանյանի ղեկավարությամբ, արագ կազմակերպեց աշխատանքները` հեռացնելով ծառերը։ Խնդրի կարգավորմանն իրենց աջակցությունը բերեցին քաղաքի գազի վարչության, էլցանցի Իջևանի մասնաճյուղի, արտակարգ իրավիճակների և Իջևանի գնդի ղեկավարները։ Բնակիչներն իրենց շնորհակալությունն են հայտնում բոլոր շահագրգիռ կազմակերպություններին։

 

Հրապարակվել է։ 10:50 17/01/2020