Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

Հանուն երթեւեկության անվտանգության


«Պրոգրես» հասարակական կազմակերպության նախագահ Գեղեցիկ Գուլակյանը հայտնեց, որ  վերջին շրջանում ճանապարհային ոստիկանությունը զգալի աշխատանքներ է կատարել, որի արդյունքում մարզկենտրոն Իջեւանը կերպարանափոխվել է: Կատարվել են երթեւեկության նոր նշանների տեղադրում, գծանշումներ` քաղաքի ծանրաբեռնված խաչմերուկներում, որտեղով անցնում են դպրոցականները; Գերծանրաբեռնված Անկախության փողոցում տեղադրվել են կայանումն արգելող նշաններ, որի արդյունքում կատարվել է բեռնաթափում եւ  դարձել հեշտ անցանելի: ՃՈ աշխատակիցները բարեխիղճ կերպով կատարում են ամենօրյա շրջագայություններ, պարբերաբար օրենքի դաշտ  բերում օրինազանցներին: Նախկինում գործում էր «զանգ» , որի արդյունքում անօրինական ներում էր շնորհվում կարգազանցին,  այժմ իրավիճակ է փոխվել, եւ  բոլորը հավասար են օրենքի առաջ: Այլեւս չկա օրինախախտումների  նկատմամբ  հանդուրժողականության մթնոլորտ: Զգալի աշխատանքներ են կատարվել անչափահաս, կարգազանց  վարորդների շրջանում, որոնց թիվը նվազել է՝   ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության, Իջեւանի ոստիկանության անչափահասների գործերով բաժնի տեսուչների եւ  ճանապարհային ոստիկանների համատեղ ջանքերով: Իջեւանի քաղաքապետարանի հետ համագործակցության  շրջանակը ընդլայնվել է; Աշխատանքներն  առաջին փուլով չեն ավարտվել, դրանք շարունակական են, մնացած մասը կկատարվի սեպտեմբեր ամսին։ Իջեւանի շուկայի բանուկ տարածքում կկատարվեն բեռնաթափման աշխատանքներ, դրանք քննարկման փուլում են: Դրանց  ավարտից հետո  քաղաքն ավելի գեղեցիկ և գրավիչ տեսք կունենա: Հուսանք, որ առաջիկայում կունենաք ավելի, կարգապահ վարորդներով կանոնակարգված  մարզկենտրոն։

Հրապարակվել է։ 11:54 08/06/2019