Տեսանկյուն Տեսանկյուն

Տավուշի մարզի անկախ լրատվական

«Հավաքե՛ք ԷՍ լափը, պարոնայք իշխանավորներ»

Բագրատաշենի բնակիչ, դերասան եւ ռեժիսոր Վահե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է «Սրա մասին՝ դեռ նախորդ տարվանից էի ուզում գրել ։

Հավաքե՛ք ԷՍ լափը պարոնայք իշխանավորներ , էն որ "իշխան" բառից վատ եք զգում , բայց ձեր աչքի առաջ կայացած աղբը տարիներով չնկատելուց՝ չէ։ Չնայած երբ եք Բագրատաշեն գալիս , որ մի հատ էլ որևէ աղբ նկատեք ։

Հայաստանի ՄՈՒՏՔԸ վառված ֆուռի ժանգոտ պատկերով էդքան էլ սիրուն չի , ի վերջո Դուք նաև բագրատաշենցիների քվեներով եք ընտրվել համայնքապետ և ավագանիներ , ուրեմն պետք ա ԼՍԵՔ ու ԿԱՏԱՐԵՔ բագրատաշենցիներիս պահանջը։ Հիշե՛ք , բնակիչների կամքը ի   կատար  ածելու համար եք ընտրվել , ՄԻԱՅՆ!!!
Եթե մինչև հաջորդ իմ Բագրատաշեն գնալը էս ժանգը նույն տեղում լինի՝ ՄԱՐԴ ա ՎԱՏԱՆԱԼՈՒ
»։

«Տեսանկյուն»-Կարծում ենք, որ այրված բեռնատարը միջպետական ավտոճանապարհից պետք է հեռացնի  այն ընկերությունը, որին պատկանում էր մեքենան։

 

 

Հրապարակվել է։ 16:35 11/01/2020